ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 10, 2011 17:25

Մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչին:

Ողջունելով հյուրին` Արման Կիրակոսյանը դրական գնահատեց ԵԱՀԿ դերը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների աջակցման գործում: Անդրադառնալով Յանեշ Լենարչիչի այցի հիմնական նպատակին` այն է մասնակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի կողմից «Դատավարությունների դիտարկում»` հրապարակումից մեկ տարի անց, Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերին նվիրված սեմինարին, ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում դատական համակարգում միջազգային պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելություններում ՀՀ մասնակցության հարցը, անդրադարձ եղավ Ընտրական օրենսգրքի դրույթների լիակատար իրականացման ապահովման խնդրին:

Արման Կիրակոսյանը հակիրճ տեղեկացրեց նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների մասին:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply