Հ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ռազմավարության եւ կարողությունների կառուցման բաժնի տնօրենին եւ կրթական ծրագրերի պատասխանատուին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 10, 2011 17:15

Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ռազմավարության եւ կարողությունների կառուցման բաժնի տնօրեն Դեյվիդ Աչոարենային եւ կրթական ծրագրերի պատասխանատու Մեգումի Վատանաբեին:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Կիրակոսյանը կարեւորեց նշված ծրագիրը, որի իրականացման համար որպես պիլոտային երկրներից մեկը ընտրվել է Հայաստանը: Կողմերն արժեւորեցին ծրագրի շրջանակներում մշակվող կարողությունների կարիքների գնահատման մեթոդաբանությունը, որը նպատակաուղղված է լինելու կրթական ծրագրավորման եւ կառավարման ոլորտում ազգային ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական կարողությունների գնահատման աջակցմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի եւ ազգային հանձնաժողովների միջեւ համագործակցության խնդրին` շեշտելով վերջիններիս կարեւորությունը կազմակերպության նպատակներին հասնելու գործում:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply