Ոռոգման ջրի սակագները չեն փոփոխվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 10, 2011 16:58

Ոռոգման ջրի սակագներն առաջիկայում չեն փոփոխվի: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հաստատելով 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

Կառավարության ղեկավարի խոսքով` ոռոգման ջրի սակագների անփոփոխ մնալը լրացուցիչ վստահություն կարող է փոխանցել ջրօգտագործողների ձեռնարկներին: Տ. Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ պետությունը տարեկան ավելի քան 4 մլրդ դրամի չափով պետբյուջեից սուբսիդավորում է ոռոգման համակարգի ծախսը:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply