Մրցույթ Ռումինիայում սովորելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2011 16:44

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար /3 բուհական, 3 մագիստրոսական 2 ասպիրանտական/ կրթաթոշակ:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

•դիմում-հարցաթերթիկ,

•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ,

•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,

•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,

•դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:

•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,

•անձնագրի պատճենը,

•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն  թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:

•3×4 չափի 5 լուսանկար,

•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.

•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,

•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ պետական բուհերի ընդունելության քննությունների առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված “ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ”-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 04.04.2011թ. /ներառյալ/:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ ապրիլի 12-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում:

Դիտվել է 2406 անգամ:
Print Friendly

Leave a Reply