Առողջ մազեր . աստղային խորհուրդներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 15, 2011 8:22

Խիտ ու փայլուն մազերը կնոջ գլխավոր զարդերից  են: Մազերի առողջ տեսքն ապահովելու համար պետք է խնամել: Դերասանուհիներն ու մոդելները  ևս դիմում եմ զանազան  կոսմետիկ  ու նաև բնական փորձված միջոցների:

Սոֆի Լորեն. զեյթունի ձեթով դիմակ

Դերասանուհին կարծում է, որ մազերի համար անփոխարինելի է զեյթունի ձեթը: Որպեսզի ձեր սանրվածքը միշտ պատշաճ լինի, լվացեք գլուխն այն ժամանակ, երբ մազերն իսկապես կեղտոտ են: Դրա  համար բավարար է, օրինակ, շաբաթական երեք անգամը: Գլուխը պետք է զգուշությամբ լվանալ, որպեսզի գլխամաշկը չվնասվի: Լվանալուց հետո պարտադիր պետք է  բալզամ կիրառել, քանի որ  դրա շնորհիվ մազերը դառնում են հնազանդ և հեշտությամբ սանրվում : Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է  հատուկ ներծծվող բալասաններ օգտագործել: Դերասանուհին կարծում է, որ այդ նպատակի համար լավագույնը զեյթունի ձեթն է: Ճիշտ կլինի այն մի փոքր տաքացնել և մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ ներմերսել գլխամաշկին:

Հոլիվուդի ամենաշքեղ մազերը

«Wella» ընկերության ներկայացուցիչները, դիտելով զանազան մրցանակաբաշխությունների ցուցադրությունը, եկել են այն եզրահանգման, որ հրաշալի մազեր ունի Ջենիֆեր Էնիսթոնը, իսկ տղամարդկանց մեջ` ռոք երգիչ Քիդ Ռոքինը:

Ջուլիա Ռոբերթս. մայոնեզով դիմակ

Դերասանուհին  շատ ինքնատիպ դիմակ է օգտագործում, որը հիմա մեծ տարածում  ունի կանանց  շրջանում: Նա կարծում է, որ գլխին մայոնեզով դիմակ դնելուց 20-30 րոպե  հետո  մազերը կստանան բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը:

Լիվ Թայլեր. սառույցով շփում

«Aero-smith»-ի մենակատարի  ոչ պակաս հանրահայտ դուստրն իր ընկերուհի Պենելոպե Կրուսի խորհրդով դիմել է մազերի փորձագետի օգնությանը (բանն այն է, որ երկուսի մազերին էլ վիտամիններ են պակասում): Ինչպես և Պենելոպեն, Լիվն ամեն ամիս փորձագետին է ուղարկում իր մազափունջը, վերջինս էլ կատարում է ախտորոշում և անհատական խորհուրդներ տալիս «բաշը» կենդանացնելու համար: Լիվի դեպքում դա բանանային կոնդիցիոների գիշերային կիրառումն է, որի ավարտական փուլը մազերի ողջ երկարությամբ սառույցով շփումն է. դրանից նրա մազերը դառնում են հարթ ու փայլուն:

Քեթրին Զետա Ջոնս. մեղրագարեջրային դիմակ

Դերասանուհին իր սևաթույր շքեղ մազերը խնամելու նպատակով կիրառում է մեղր ու գարեջուր: Նա համոզված է, որ երկու բաղադրիչն էլ նպաստում են մազերի աճին ու ամրապնդմանը:

Դեմի Մուր. ռեհանի թուրմ

Մազարմատների ամրացման համար դերասանուհին, իր վարպետի խորհրդով, ամեն անգամ լվանալուց հետո ներմերսում է ռեհանի թուրմ (1 ճաշի գդալին` 1 բաժակ եռացրած ջուր):

Դենիզ Ռիչարդս. թուրմ յուղոտ մազերի համար

Յուղոտ մազերի խնամքի համար հարկավոր է` 2 ճ. գդ եղինջ, 2 ճ. գդ վաղենակ (կալենդուլա), 1 ճ. գդ կաղնու կեղև. հումքի վրա լցնում ենք 1,5 լ եռացրած ջուր: Թրմում 30 րոպե, քամում և  մազերն առատորեն ողողում դրանով:

Սինդի Քրոուֆորդ. գլխի մերսում

Դերասանուհու գրավչության գաղտնիքներից մեկը խնամված մազերն են: Նա ամեն օր գլուխը մերսում է, խնամքով սանրում, օգտագործում միայն բնական միջոցներ:

Բրիթնի Սփիրս. դիմակ չոր մազերի համար.

1 ճ. գդ շաղգամի կամ էլ զեյթունի ձեթ,1 դեղնուց,1 ճ. գդ մեղր, 1 թ. գդ կոնյակ. խառնել ու քսել մազարմատներին,  պոլիէթիլենե տոպրակով փաթաթել,  ապա 2-3 ժամից շամպունով լավ լվանալ:

Պենելոպե Կրուս.կոկտեյլ

Դերասանուհին իր մազերը խնամում է հետևյալ կոկտեյլով. մանգոյի պտուղները, սուրճը, դարչինը, թխկենու խտահյութը և լորի ձուն հարում է, ստացված խառնուրդը  լցնում  գլխին, ներմերսում, ապա լվանում մեկ ժամվա ընթացքում:

Մելանի Գրիֆիտ. նուշի յուղ

Դերասանուհին կարծում է, որ կոտրտվող մազերի համար լավագույնը նուշի յուղն է:

Եվա Հերցիգովա. կիտրոնահյութ

Իսկ ահա չեխ թոփ մոդել Հերցիգովան իր մազերի գույնը բացացնելու համար օգտագործում է  հանքային ջուր  և կիտրոնահյութ:

Մեգ Ռայան. մեղրով դիմակ

Մեգ Ռայանի հպարտությունն են ոսկեգույն մազերը, որոնք նա թեթևակի ներկում է ցանկալի երանգը ստանալու համար: Դրա համար  օգտագործում է  բալասան զգայուն մազերի համար: Իր մազերի ծավալը մեծացնելու   և ամրացնելու համար նա գերադասում է այնպիսի միջոցներ, որոնք մեղր են պարունակում: Գուցե դրանով է պայմանավորված նրա մազերի մեղրագույնը:

Յասմին Բլիթ. զեյթունի ձեթով, ձվով ու մեղրով դիմակ

Դերասանուհի և մոդել Յասմինն իր չոր մազերը փափկացնելու համար կիրառում է մի դիմակ, որն իմացել է մորից: Նա մեկ բաժակ զեյթունի ձեթը, 1/3 բաժակ մեղրն ու մեկ ձուն հարում է, ապա ստացված զանգվածը քսում մազերին և սանրով հավասարաչափ բաշխում մազերի երկայնքով: 3 ժամ անց լավ լվանում է գլուխը: Նա ասում է, որ այս դիմակից հետո մազերը դառնում են փափուկ ու փայլուն:

Դիտվել է 10028 անգամ:
Print Friendly

Leave a Reply