Թայվանում ջրհեղեղ է` խոշորագույնը վերջին 50 տարվա ընթացքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2009 15:34

jrhexex

Մարակոտ թայֆունի պատճառով եռօրյա հորդառատ անձրևներից հետո Թայվանի հարավային և կենտրոնական մասերում ջրհեղեղ է սկսվել` խոշորագույնը վերջին 50 տարիների ընթացքում:
Երեկվա դրությամբ 1 մարդ է մահացել է, 19-ը տարբեր ծանրության վնասվածքներ ստացել, 29 մարդ անհետ կորած է համարվում: Թայֆունը Թայվանի գյուղատնտեսությանը պատճառել է 500 մլն  դոլարի վնաս:
Դադարեցվել է գնացքների երթևեկությունը, հետաձգվել են օդային թռիչքները: Կղզում աղետից տուժած բնակիչներին ընդունելու 69 կետ է ստեղծվել:
Չնայած արևադարձային ցիկլոնն աստիճանաբար հեռանում է Թայվանից, սակայն հորդառատ անձրևները շարունակվում են:
Թայվանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ կղզու 206 գյուղերում սելավային հոսքերի վտանգը առավելագույնն է:

Դիտվել է 1777 անգամ:
Print Friendly

Leave a Reply