Մակարոն իտալական ձևով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 10, 2011 15:15

Պատրաստման ժամանակը` 40 րոպե

4 բաժնի համար հարկավոր է`

200 գ մակարոն

25 գ պարմեզան պանիր

50 գ պինդ պանիր

2 գազար

100 գ ծնեբեկ

200 գ ծաղկակաղամբ

15 գ արևածաղկի մաքրած սերմ

50 գ պաքսիմատ

1 ճ/գդալ ալյուր

1 բաժակ կաթ

1 ճ/գդալ ձեթ

1 թ/գ կարագ և աղ:

Մակարոնը եփել աղի ջրի մեջ, քամել և լցնել կարագապատ կաթսայի մեջ: Թարմ ծաղկակաղամբը լվանալ և փոքր մասերի բաժանել: Գազարը մաքրել և շերտերով կտրատել: Գազարն ու ծաղկակաղամբը լցնել եռացող աղի ջրի մեջ և  կիսաեփ անել:

Ծնեբեկը 7-10 րոպե եփել քիչ քանակությամբ աղի ջրի մեջ: Այս բոլորը հանել ջրից, քամել, լցնել մակարոնով կաթսայի  մեջ և խառնել:

Պանրով սոուսը պատրաստելու համար սառը կաթի մեջ լցնել ալյուրը և անընդհատ խառնելով եփել այնքան, որ թանձրանա: Երբ պանիրը հալչի, կրակից կաթսան վերցնել: Տաք սոուսը լցնել մակարոնի և բանջարեղենի վրա ու թեթևակի խառնել:

Դիտվել է 3024 անգամ:
Print Friendly

Leave a Reply