Տեղաբաշխվել են 20 տարի մարման ժամկետով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | մարտի 10, 2011 13:52

Այսօր  տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական  երկարաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 7 մլրդ 755 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 930 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 825 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 198 532 606 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4350 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4401 տոկոս:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել  7 գործակալ:

Դիտվել է 924 անգամ:

Leave a Reply