ՀԴՄ-ների դրական արդյունքը. ապրանքաշրջանառության և մանրածախ առևտրի ծավալներն աճել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հունիսի 1, 2009 20:33

untitledՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին ապրանքաշրջանառության ծավալները գրանցվել են ավելի ամբողջական տեսքով, քան դա հաջողվում էր նախկինում: Վարչապետը համոզված է, որ ՀԴՄ-ները բավական դրական արդյունք են տվել հարկահավաքման գործում: «Չնայած նրան, որ մենք առաջին այս ամիսներին ունեցել ենք տնտեսական անկում և’ արդյունաբերության ոլորտում, և’ մնացած ճյուղերում, սակայն ապրանքաշրջանառության և մանրածախ առևտրի ծավալներն աճել են»,-ասել է վարչապետը` բացատրելով, որ աճի արձանագրումը պայմանավորված է հիմնականում ստվերային տնտեսությունը օրինական դաշտ բերելով: Նրա խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին ամիսներին ժողովրդի վճարունակությունը նվազել է, մարդիկ ավելի խնայողաբար են օգտագործում իրենց եկամուտները, նվազել են առավելապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ստացվող մասնավոր տրանսֆերները:

Դիտվել է 1430 անգամ:

Leave a Reply