Սուրճը փրկում է դիաբետից ու լյարդի ցիռոզից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 10, 2011 13:43

Սուրճը պարունակում է այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք կանխում են օգտակար բջիջները վնասվելուց:  Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի փորձագետները պարզել են, որ սուրճի հատիկները բովելուց,  օգտակար հակաօքսիդանտների քանակն ըմպելիքում շատանում է. այս գործընթացը կոչվում է Մայյարի ռեակցիա` ֆրանսիացի քիմիկոս Լուի Քամիլլ Մայյարի անունով, ով ուսումնասիրել է , թե ինչպես է տաքությունն անդրադառնում ածխաջրերի, շաքարի ու սպիտակուցների վրա: Մայյարի ռեակցիան հանգեցնում է բազմաթիվ միացությունների առաջացման, որոնք յուրահատուկ համ  ու բույր են հաղորդում ջերմամշակման ենթարկված մթերքներին:  Այդ ռեակցիայի հետևանք են նաև տապակվող մթերքների կարմիր կեղևները: Հակաօքսիդանտներ պարունակվում են նաև սուրճի կանաչ հատիկներում, սակայն, կանադացի գիտնականների  ուսումնասիրություններով պարզվեց, որ բոված հատիկները ոչ միայն համով են, այլև` օգտակար:

Դիտվել է 1954 անգամ:
Print Friendly

Leave a Reply