Մել Գիբսոնը խոստովանել է, որ ծեծել է նախկին ընկերուհուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 13:14
Դերասան ու ռեժիսոր մել Գիբսոնը, ով կասկածվում է նախկին սիրուհուն` ռուսաստանցի Օկսանա Գրիգորևային ծեծելու մեջ, իրավապաշտպաններին խոստովանել է իր մեղքը: Այս գործի առնչությամբ պարզաբանումներ էին սկսվել դեռևս 2010-ից, երբ աղջիկը բողոքել էր իր նախկին ընկերոջ պահվածքից: Նա հաստատում է, որ 2010-ի հունվարին դերասանն իր տուն է եկել, որպեսզի իր փոքրիկ աղջկան` Լյուսիային տեսնի: Հանդիպման ժամանակ զույգը վիճել է, և դերասանը հարվածել է Գրիգորևային` ջարդելով առջևի ատամը: Դրանից հետո ցանցում հայտնվել է Գրիգորևայի արած աուդիոձայնագրությունը, որտեղ լսվում են Գիբսոնի` նախկին սիրուհու հասցեին արված վիրավորական բղավոցները: Երբ ձայնագրությունը հայտնվեց ցանցում, Գիբսոնը հայտարարեց, որ դա նենգաշորթության նպատակով է արված: Գրիգորևային դրա համար դրամաշորթության մեղադրանք չի առաջադրվել: Մոտ օրերս Մել Գիբսոնին ներկայացված պաշտոնական մեղադրանքի մասին հայտնի կդառնա, իսկ հետաքննության հետ նրա համագործակցությունը կօգնի խուսափել կալանքից և ավելի լուրջ մեղադրանքից:






Facebook
Tweet This
Email This Post
