Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 10, 2011 12:39

Մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Ռիգայում է գտնվում պաշտոնական այցով Լատվիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսին:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը Լատվիա, Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր հանգրվան են երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Հայաստանի եւ Լատվիաի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ պատրաստակամության մասին:

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ  Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Գիրտս Վալդիս Կրիստովկիսը անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Լատվիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրեց այցելել Հայաստան:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply