ՄԱԿ-ի կենտրոնատեղիում բացվել է նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» խորագրով ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 12:34
ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է ծագումով գյումրեցի նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» խորագրով ցուցահանդեսը, որի բացմանը ս.թ. մարտի 8-ին մասնակցել են օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության, հայ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման ընթացքում ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը եւ ՄԱԿ-ի նորաստեղծ գենդերային միավորի (UN Women)-ի գործադիր խորհրդի նախագահ, Նիգերիայի դեսպան Ջոյ Օգվուն:
Շնորհավորելով կանանց միջազգային օրվա առթիվ` դեսպանները իրենց ելույթներում կարեւորել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման, էգալիտար գենդերային մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը:
Մեկ շաբաթ տեւողությամբ ցուցահանդեսը նվիրված է նաեւ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի երկամյա նախագահության ավարտին:






Facebook
Tweet This
Email This Post
