Չինաստանում երկրաշարժի հետևանքով 7 մարդ է մահացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 12:51
Չինական Յուննանի գավառում, որը գտնվում է երկրի հարավում և սահմանակից է Մյանմային, տեղի է ունեցել երկրաշարժ: «Սինհուա» գործակալության տվյալներով` մահացել է 7 մարդ, 120-ը` տուժել: Չինական սեյսմագետները հայտնում են, որ երկրաշարժը 5,8 մագնիտուդ հզորություն է ունեցել:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ցնցման ուժգնությունը գնահատել է 5,4 բալ ըստ Ռիխտերի սանդղակի: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:58-ին: Օջախը տարբեր տվյալների համաձայն, գտնվել է 34 կմ խորության վրա:
Չինական լրատվական գործակալությունները հայտնում են, որ տարածաշրջանում որոշ շենքեր ավերվել են ու փլատակներում մարդիկ կան:
Փետրվարի սկզբին արդեն Յունանում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի հետևանով գրեթե 700 շենք էր ավերվել, իսկ 80 հազար մարդ էլ մնացել էր առանց ծածկի: Այն ժամանակ զոհերի մասին հայտարարություն չի եղել:






Facebook
Tweet This
Email This Post
