Մեծ պահքի ժամանակ յուրաքանչյուր երրորդ գերմանացին կհրաժարվի համակարգչային խաղերից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 12:28
40-օրյա պահքի ժամանակ, որը սկսվել է մարտի 9-ից, Գերմանիայի գրեթե յուրքանչյուր 3-րդ բնակիչ (28%) հայտարարել է, որ կհրաժարվի համակարգչային խաղերից և կփորձի ինտերնետից քիչ օգտվել: Հարցվածների գրեթե կեսը (48%) ժամանակավորապես կնվազեցնի հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը, 78 %-ը հայտարարել է, որ 4 շաբաթ կհրաժարվի ալկոհոլից, իսկ 53 %-ը` խոստացել է, որ քիչ կծխի: Յուրաքանչյուր երկրորդը կաշխատի մսամթերքից հեռու մնալ և ևս 69 %-ը քաղցր չի օգտագործի: Մեծ խանդավառությամբ պահքին կհետևեն Բավարիայում ու Հյուսիսային Ռեյնում` Վեսթֆալիայում: Այստեղ հարցվածների կեսը որոշել է հետևել պասին :






Facebook
Tweet This
Email This Post
