Լիբիայում ծեծել են Բի-Բի-Սի-ի երեք լրագրողի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 12:10
Լիբիայում հարձակվել են BBC News-ի արաբական ծառայության երեք լրագրողի վրա: Լիբիական հատուկ ծառայությունները լրագրողներին բռնել են այն ժամանակ, երբ վերջիններս փորձում էին հասնել Ալ-Զավի, որտեղ իշխանական զորքերի ու ընդդիմադիրների միջև պայքար էր սկսվել: Լիբիայի իշխանություններն արգելել էին լրագրողներին գնալ այդ քաղաք, սակայն BBC News-ն ինչպես նաև այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ փորձեցին շրջանցել արգելքը: Չնայած լրագրողները հատուկ ծառայություններին ներկայացրել էին իրենց խմբագրական հավաստագրերը, միևնույն է, նրանց տարել են Տրիպոլիում տեղակայված մի զորանոց, ուր պահել են 20 ժամ: «Մեզ կանգնեցրել էին դեմքով դեպի պատը, որից հետո մեկն ականջիս տակ մի քանի անգամ կրակեց»,-պատմել է լրագրողներից մեկը: BBC-ն չի հաղորդել, թե ինչպես է բրիտանացիներն հաջողվել դուրս պրծնել այդ թակարդից: Տեղի ունեցածը չի անդրադարձել լրագրողների աշխատանքի վրա. նրանք շարունակում են լուսաբանել Լիբիայի անցուդարձը:






Facebook
Tweet This
Email This Post
