Հրդեհներ Շիրակում և Լոռիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 12:02
Մարտի 9-ին`ժամը 17.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.57-ին, մարվել`20.02-ին: Այրվել է Մ.Մանուկյանի տան տանիքը` 130քմ մակերեսով:
Նույն օրը՝ժամը 23.08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կրուպսկայայի թաղամասի թիվ 22 տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.25-ին, մարվել`01.25-ին: Այրվել է Ռ.Ախմեդովին պատկանող տնակի առաստաղը և պատը` 5 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
