Տոկիոյում 7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2009 15:25

earthquake1Ռիխտերի սանդղակով 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն, ինչպես հաղորդում է «BBC»-ն, աղետի պատճառով խախտվել է գնացքների և ճեպընթացների երթևեկությունը, դադարեցվել է Յոկոհամայում ընթացող բեյսբոլի մի կարևոր խաղ:


Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, ըստ ամերիկյան սեյսմոլոգիական ծառայության տվյալների, գտնվում է Իզու կղզու մոտակայքում`Ճապոնիայի արևելյան ափին` 300 մետր խորությամբ: Մասնագետները, սակայն, ցունամի չեն կանխատեսել:


Ճապոնիան աշխարհի ամենից շատ ոչ սեյսմակայուն գոտում գտնվող երկրներից է: Մասնագետները 90 տոկոս հավանականությամբ կանխատեսում են, որ մոտակա 50 տարվա ընթացքում Տոկիոն կսասանեն ուժեղագույն երկրաշարժներ:


1955-ին 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժից Ճապոնիայի արևելքում` Կոբ նավահանգստային քաղաքում, 6400 մարդ է մահացել:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply