Գվինեթ Փելթրոուն երաժշտական կարիերա է սկսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 11:44
Դերասանուհին Atlantic Records ձայնագրական ընկերության հետ իր երաժշտական ալբոմը թողարկելու պայմանագիր է կնքել: Գործարքը գնահատվել է 900 հազար դոլար: Քանթրի ոճում կատարված երգերի ալբոմը նախատեսվում է թողարկել 2011-ի վերջում: Առաջին անգամ Փելթրոուն երգել է 2000-ին նկարահանված «Զուգեր» ֆիլմում: Անցյալ տարի էկրան բարձրացավ «Սերն ինձ չի դավաճանի» ֆիլմը, որտեղ դերասանուհին խաղում էր ճանաչումը կորցնող քանթրի երգչուհի Քելլի Քանթերի դերը: Այս ֆիլմում Գվինեթն ինքնուրույն է կատարել բոլոր վոկալ պարտիաները: Ֆիլմում կատարած «Coming Home» երգը նույնիսկ առաջադրվել է «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» անվանակարգերում: Երգչուհին դեմ չէ զուգերգով հանդես գալ ռեպեր Jay-Z-ի հետ, սակայն իր ամուսնու` Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինի հետ ձայնագրվելու մասին ոչինչ չի ասել:






Facebook
Tweet This
Email This Post
