«Տոտենհեմը» և «Շալկե 04»-ը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 10, 2011 11:23
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի երկու խաղում անակնկալ գրանցվեց: Անգլիական «Տոտենհեմի» և իտալական «Միլանի» հանդիպան ժամանակ կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Այսպիսով, առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ տարած անգլիական ակումբը կշարունակի պայքարը: Պատասխան մյուս խաղում մրցեցին գերմանական «Շալկե 04» և իսպանական «Վալենսիա» ակումբները: Գերմանացիները հաղթեցին 3:1 հաշվով: Մրցակիցների առաջին հանդիպումում արձանագրվել էր 1:1 հաշիվը: Ավելի վաղ ՉԼ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել իսպանական «Բարսելոնան» և Դոնեցկի «Շախտյորը»:






Facebook
Tweet This
Email This Post
