Բրիտանական խանութներում այսուհետ կարգելեն ծխախոտ ցուցադրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 11:20
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգելեն ծխախոտի ցուցադրությունը խանութների ցուցափեղկերում ու ցուցադարակներում: Համապատասխան արգելքը նախատեսված է մարտի 9-ին բրիտանական կառավարության հրապարակած ծխելու դեմ պայքարի պլանով:
Կառավարության նախաձեռնությամբ խոշոր խանութներն ու սուպերմարկետներն արդեն 2012-ին կդադարեցնեն գնորդին ծխախոտային արտադրանքը ներկայացնել: Իսկ փոքր խանութները` սկսած 2015 թվից: Սրանից բացի, կառավարությունը մտադիր է քննարկել նաև ծխախոտի միանման փաթեթավորման տարբերակը. բոլոր ծխախոտները կվաճառվեն հասարակ, միատեսակ փաթեթով, որը կքողարկի լոգոտիպն ու ավանդական դիզայնը: Ծխախոտի վաճառքը կարգավորող նոր օրենքները նույնպես միտված են երկրում ծխողների քանակի նվազեցմանը: Ներկայումս երկրում ծխողների քանակը մեծերի շրջանում կազմում է 21%: Կառավարությունը մտադիր է այս թիվը 2015-ին նվազեցնել մինչև 18,5%-ի:






Facebook
Tweet This
Email This Post
