Մարոկկոյի թագավորը ժողովրդին սահմանադրական ռեֆորմ է խոստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 10:26
Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI ճառով դիմել է իր հպատակներին. նա ասել է, որ մտադիր է «սահմանադարական ռեֆորմ» անել: Մուհամմեդ VI-ի խոսքով, երկրի հիմնական օրենքում փոփոխություններ մշակող հատուկ հանձնաժողով կստեղծվի: Ենթադրվում է, որ այդ հանձնախումբը 2011-ի հունիսին թագավորին կներկայացնի իր առաջարկությունները, որից հետո համազգային քվեարկություն կանցկացվի: Պետության ղեկավարի այս որոշումը կապված է Մարոկկոյում փետրվարին անցկացված բողոքի ցույցերով: Ցուցարարները պահանջում էին սահմանափակել թագավորի իրավասություններըև վերացնել սոցիալական անարդարությունները:






Facebook
Tweet This
Email This Post
