Կառլոս Սլիմը պահպանել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 9:41
Մեքսիկացի մեծահարուստ Կառլոս Սլիմը զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջին հորիզոնականը` Forbes ամսագրի վարկանշային ցուցակում: Նրա կարողությունը հաշվվում է 74 մլրդ դոլար: 2010-ի համեմատությամբ նրա կարողությունն ավելացել է 20,5 մլրդ դոլարով: Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է` 56 մլրդ դոլարով: Անցյալ տարվա համեմատությամբ նրա կարողությունն ավելացել է 3 մլրդ-ով: 3-րդ տեղում, ինչպես և անցյալ տարի, ամերիկացի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն է` 50 մլրդ դոլարով: Նրա կարողությունը ևս նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 3 մլրդ-ով:
Մինչև 2011 թիվը Forbes-ի մեկնաբանություններում նշվում էր միայն ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց անունները` ավելի քան 100 մարդ, իսկ այս տարի հայտնի դարձան նաև ևս երեք երկրներ. ԱՄՆ-ին միացան Ռուսաստանը` 101 մլրդատերերով և Չինաստանը` 115 ունևորներով, որոց կարողությունը մեկ մլրդ դոլարից պակաս չէ: Ամենահարուստ ռուսաստանցին Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրեն Վլադիմիր Լիսինն է: 2011-ին նա հիշյալ ցանկում զբաղեցրել է 14-րդ տեղը` 24 մլրդ դոլարով: Մեկ տարի առաջ Լիսինն ընդամենը 32-րդ տեղում էր` 15,8 մլրդ-ով:
Ներկայումս Forbes-ում հաշվվում է 1210 մարդ, որոնց կարողությունը միլիարդից ավելի է : Ընդհանուր հաշվով, ցուցակում ներառված մեծահարուստների կապիտալը 4,5 տրիլիոն դոլար է:






Facebook
Tweet This
Email This Post
