Իսրայելում գողացել են Ռոդենի քանդակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 9, 2011 21:51
Իսրայելի թանգարանում , վերանորոգման աշխատանքների ժամանակ գողացել են Օգյուստ Ռոդենի Օնորե դե Բալզակի արձանը, որը ցուցադրված էր էր թանգարանի այգում: Դա
բրոնզի արձան է ,որը պատկերում է ձեռքերը կրծքին խաչած մերկ Բալզակին: Այն թանգարանին նվիրել էր կոլեկցիոներ Բիլլի Ռոուզը:
Դա մեկն է գրողի քանդակներից ,որը ստեղծել է Ռոդենը `Փարիզում Բալզակի հուշարձանի վրա աշխատելիս: Քանդակի բարձրությունը 127 սմ է, լայնքը `– 61սմ:
Թանգարանի տարածքից այն դուրս բերել առանց հատուկ միջոցների անհնար է: Ոստիկանության տվյալներով Իսրայելի թանգարանի աշխատակիցները կորուստը հայտնաբերել են վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, երբ քանդակը պիտի նախկին տեղում տեղադրեին:
Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հղում անելով իսրայելական Haaretz թերթին, Իսրայելի ոստիկանությունը հետաքննում է կատարվածը և ելնելով հետաքննության շահերից չի հրապարակում հետաքննության մանրամասներր






Facebook
Tweet This
Email This Post
