Կալիֆորնիայի ափերին «թեփուկավոր արհավիրք» է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2011 20:33

Ձկների զանգվածային կործանում Կալիֆորնիայում: Լոս-Անջելոսից ոչ հեռու օվկիանոսի ափ են թափվել միլիոնից ավել արծաթագույն սարդիններ: Ամերիկյան գիտնականները արդեն խոսում են էկոլոգիական աղետի մասին և փորձում են ենթադրել,թե  ինչ ն է այդ վախեցնող երևույթի պատճառը:

Քինգ –Հարբոր ծովածոցում ջրի վրա սահող սատկած  ձկան շերտը հասնում է կես կիլոմետրի և արևի տակ կարող է արագ փչանալ:

Իշխանությունները ստիպված են 100 հազար  դոլար ծախսել  սատկած ձուկը արագ հավաքելու համար: Քանի որ դանդաղկոտությունը  կբերի վարակի  տարածմանը:

Կենդանաբանները անհանգստանում են , որ թռչունները սատկած ձուկ ուտելով  կսկսեն սատկել:

«Թունավորման  կամ  քիմիական նյութերի առկայություն ջրում  օվկիանոսագետները չեն հայտնաբերել:  Նրանց  կարծիքով  ձկները իրենք են  մեղավոր ` փրկվելով փոթորկից  սարդինների  վտառը  մտել է ծովածոց  և չի կարողացել դուրս գալ, քանի որ  չափազանց շատ են եղել»,- պարզաբանել է  Կալիֆորնիայի ձկնային պաշարների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչ Էնդրյու Հյուանը:

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply