Սպորտային կոշիկներ The Beatles-ի պատվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2011 17:54

Ճապոնական նորաձևության Comme des Garсons տունը բրիտանական Apple Corps ընկերության հետ համատեղ արտադրել է թենիսի կոշիկներ The Beatles-ի պատվին: Կոշիկի ներդիրների վրա կարելի է տեսնել Apple Corps-ի լոգոն և «The Beatles» գրությունը: Սպորտային տեքստիլե կոշիկների մի  գույն կա  միայն` սպիտակ : Այս կոշիկներն իրենց լակոնիկ ոճով հիշեցնում են Ջոն Լենոնի The Beatles «Abbey Road» սկավառակի վրա պատկերված լուսանկարը: Եվ, չնայած դրանք տեսքով ու դիզայներական մտահղացմամբ հասարակ են, այնուամենայնիվ, դրանց արժեքը  295 դոլար 20 ցենտ է:

Դիտվել է 2325 անգամ:
Print Friendly

Leave a Reply