Հայաստանի «ընդդիմադիր» լրատվամիջոցների պերճանքն ու թշվառությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2011 17:50

«Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանն իր «Քյալյանն այսօր հրաժեշտ կտա Բժշկական համալսարանի իր «թիմին» վերտառությամբ հոդվածում ծայրից ծայր անդրադարձել է «Անկախի» «Գոհար Քյալյան կինը բնույթով հեղափոխական մարդ է» հոդվածին` ամբողջական պարբերություններով մեջբերելով և առանց աղբյուրին հղում անելով:

«Անկախի» կայքում կարդալով հոդվածը՝ լրագրողը, ամենայն հավանականությամբ, չի նկատել լրատվամիջոցի անունը՝ նշելով. «Այս մասին տեղեկացրել է կայքերից մեկը»։

«Անկախի» նյութից թխած հոդվածում Վեզիրյանը հանդես է եկել սեփական մեկնաբանություններով. նա նշում է, որ «Անկախը»  Քյալյանի հարցազրույցը զետեղել է  «ոսկեղենիկ» հայերենով, ապա դատողություններ է անում մեր խմբագրության աշխատանքի տաժանակիր լինել-չլինելու մասին. «Մենք պատկերացնում ենք, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում կայքի խմբագրակազմին` Քյալյանի հարցազրույցը վերծանել-խմբագրելու առումով», մինչդեռ «Անկախի» լրագրողն ունի Քյալյանի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որում նախկին ռեկտորը չափազանց կոռեկտ և գրագետ հայերենով է խոսում:

Մի դիտարկում. ընդդիմադիր համարվող մամուլն ինչո՞ւ է հարձակվել մի անձի վրա, ով ներկա պահին, ըստ մեկ այլ «ընդդիմադիր» համարվող լրատվամիջոցի հավաստի տեղեկությունների, չի վայելում նախագահականի վստահությունը:

Եզրակացություն. ընդդիմադիր մամուլը ծառայում է իշխանությանը:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply