«Շտապ բուժօգնություն» ծառայության կանչերի թիվն ավելացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 9, 2011 16:48
Մարտի 1-ի դրությամբ` Երեւանի «Շտապ բուժօգնություն» ծառայությունը ստացել է 28 հազար 651 կանչ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, նշված ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 2 հազար 966 հոսպիտալացում, որից մանկականը կազմում է 556: 2010 թվականի առաջին երկու ամիսներին գրանցվել է 26 հազար 140 կանչ, իրականացվել է 3 հազար 215 հոսպիտալացում, որից մանկականը` 412 է: Մարտի 1-9-ը «Շտապ բուժօգնություն» ծառայությունը ստացել է 4 հազար 177 կանչ:
Նշված ժամանակահատվածում իրականացվել է 581 հոսպիտալացում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 հազար 844 կանչ, հոսպիտալացումները թիվը կազմել է 478, որից մանկականը` 72: Թ. Ստեփանյանը նշեց, որ կանչերի զգալի մասը վերաբերում են սրտանոթային հիվանդություններին, մրսածություններին, վնասվածքներին: Նշենք, որ «Շտապ բուժօգնություն» ծառայությունում շուրջօրյա աշխատում է 33 բժշկական բրիգադ:






Facebook
Tweet This
Email This Post
