Մկրտություն` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2011 16:18

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է մկրտության արարողություն: Սա առաջին մկրտությունն էր, որը կատարվել է կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը կառուցվել է 2010 թվականին, դատապարտյալների ուժերով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, 21 դատապարտյալներ մկրտվել են քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի եւ Շիրակի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից: «Դուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլեւ Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել` ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների:

Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը սերն էր», – նշել է Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Հայր Սուրբը հորդորլ է մկրտվածներին աղոթքի միջոցով մշտապես Աստծո ներկայությունն ունենալ իրենց կյանքում եւ վստահություն հայտնել, որ այս մկրտությունն օրինակ կծառայի շատերի համար, կմատնանշի դժվարությունները հաղթահարելու եւ դարձի գալու ճանապարհը: Այս առիթով մկրտվածներին փոխանցվել են նաեւ մկրտության խաչեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից:

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply