«Ժառանգություն»-ում մանդատները վայր դնելու հարց չի քննարկվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2011 16:14

«Ժառանգություն»-ում մանդատները վայր դնելու հարց չի քննարկվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, հստակեցնելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց ճիշտ չեն հասկացել ու սխալ տեղեկություններ են տարածել:

«Մեր խոսքերում երբեք այդպիսի բան չի եղել, երբեք նման հարց դրված չի եղել»,-ասաց Ս. Սաֆարյանը` ավելացնելով, որ շարունակելու են մասնակցել ԱԺ հաջորդ նիստերին, բոյկոտը վերաբերել է միայն այդ օրվա նիստին:

Ինչ վերաբերում է մարտի 13-ին տեղի ունենալիք կուսակցության խորհրդի նիստին, ապա Ս. Սաֆարյանն ասաց, որ բարձրացվելու են այն խնդիրները, որոնք իրենց լուծումները չեն ստացել փետրվարի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում հիշատակված պատճառներով, իրենց արտացոլումը չեն ստացել խորհրդարանի օրակարգում: Ս. Սաֆարյանի խոսքով` քննարկվելու են մարտավարական ու ռազմավարական քայլերին վերաբերող, ինչպես նաեւ կուսակցության հնարավորությունները մեծացնող հարցեր:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply