Ժակ Շիրակի գործով դատավարությունը կարող Է վերսկսվել հունիսի 20-ից ոչ շուտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2011 16:12

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործով դատավարությունը, որը երեքշաբթի կասեցվել Է Փարիզի Ուղղիչ դատարանում, կարող Է վերսկսվել հունիսի 20-ից ոչ շուտ: Մի քանի ամսվա դադարը կպահանջվի, որպեսզի մյուս ատյանը՝ Վճռաբեկ դատարանը, կարողանա ստուգել ընթացակարգի խախտման վերաբերյալ պաշտպանության բողոքի հիմնավորված լինելը:

Փաստաբանների կարծիքով՝ Սահմանադրության հետ հակասության մեջ Է մտել 90-ական թվականների սկզբին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ վաղեմության ժամկետը կիրառելուց արդարադատության հրաժարվելը: Դատավորների ներկայիս որոշման համար հիմք Է ծառայել իրավաբանների այն պնդումը, որ 20-ամյա վաղեմության այս գործի նկատմամբ միանգամայն կիրառելի Է վաղեմության ժամկետը: Մինչդեռ Ժակ Շիրակի փաստաբան Ժորժ Կեժմանն ընդգծել Է, որ այդ դեմարշը Ժակ Շիրակը չի նախաձեռնել, եւ նա պատրաստ Է դատարան ներկայանալ որպես դատական ծանուցագիր ստացած ցանկացած այլ քաղաքացի:

Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարն «իրեն մեղավոր ոչ զգում եւ պատրաստվում Է դա ապացուցել դատավորներին»: Պետության նախկին ղեկավարը, որն այժմ 78 տարեկան է, իրավաբանական անձեռնմխելիությունից զրկվել է 2007 թվականին հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: նա մեղադրվում է այն բանում, որ Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ 90-ական թվականների սկզբին քաղաքապետարանի հաստիքակազմում մի քանի աշխատողների է ընդունել Միավորում ի պաշտպանություն հանրապետության սեփական կուսակցության աշխատակազմից՝ նախագահական ընտրարշավը պատրաստելու համար:

Շիրակն այդ մեղադրանքները կտրականապես մերժում է: Նրա խոսքով` դոսյեում հիշատակվող աշխատանքի տեղավորման երկու տասնյակ դեպքերը եղել են «միանգամայն օրինական» եւ «Փարիզի մունիցիպալիտետի համար օգտակար»: Այդուամենայնիվ, մեղադրող կողմը հակված է այդ գործողությունները գնահատելու որպես «հանրային միջոցների հափշտակում» եւ «վստահության չարաշահում»: Այսօրինակ իրավախախտումները, գործող օրենքին համապատասխան, կարող են հանգեցնել երկարատեւ բանտարկության, 150 հազար եվրո տուգանքի եւ ընտրական իրավունքից զրկման:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply