Հայաստանն ամենաշատ ծխող երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2009 20:30

12435947341Աշխարհում ծխախոտի անմիջական և երկրորդական ազդեցությունից առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է 5 միլիոն մարդ:

Յուրաքանչյուր 2-րդ երեխան մահանում է անմիջապես ծնվելուց հետո, եթե մայրը հղիության ընթացքում ծխել է: Այս երևույթը անվանում են «Մահ օրորոցի մեջ»:
Իսկ ամեն տարի մահացող 13-15 տարեկան երեխաների 99 %-ի մահը, որպես կանոն, ծխի երկրորդական ազդեցությունից առաջացած հիվանդությունների հետևանք է:

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով`Հայաստանն ամենաշատ ծխող երկրների ցուցակում (100-ից ավել) եզրափակում է առաջին հնգյակը: 1-ին տեղում է Սերբիան, իսկ վերջում` Չեխիան:

Հայաստանում տղամարդկանց 55%-ը կանոնավոր ծխող է. այդ պատճառով էլ տարեկան 1000-ից ավելի տղամարդ բուժվում է թոքի քաղցկեղից: Ըստ համահանրապետական վճակագրության` Հայաստանում ծխող կանայք կազմում են 10-12 տոկոս, որից 8-9 տոկոսը Երևանում, 2-3 տոկոսը` մարզերում:

Ծխելու մոլուցքի տարածմանը զուգընթաց ավելանում են նաև հակածխախոտային ակցիաները: Աշխարհում մեծամասամբ օրենսդրությամբ պարտադրվում է ծխախոտի տուփի մակերեսի 10-20 տոկոսը զբաղեցնել հակագովազդով, իսկ Հայաստանում հակագովազդը պետք է զբաղեցինի տուփի մակերեսի 30 տոկոսից ոչ պակաս տարածք:

Չինաստանում, Թայլանդում և այլ երկրներում «Ծխելը վնասակար է առողջությանը» հայտնի արտահայտությունից բացի, որպես հակագովազդ օգտագործում են նաև ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները պատկերող իրական լուսանկարներ:

Մայիսի 31-ը համաշխարհային հակածխախոտային օրն էր, որն առաջին անգամ նշվել է 1987թ-ին: Այս տարի հակածխախոտային օրն անցավ «Բացահայտենք իրականությունը, պահպանենք կյանքեր» կարգախսի ներքո:

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply