Պայթյունների շարք Իրաքում. զոհվել է 41 մարդ, վիրավորվել` մոտ 200-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2009 15:01

baghdadԱյսօր առավոտյան 4 պայթյուն է տեղի ունեցել Իրաքում. նախնական տվյալներով` տասնյակ մարդիկ են մահացել, մոտ 200 մարդ վիրավոր է:

Առաջին երկու պայթյունը տեղի է ունեցել միաժամանակ` առավոտյան ժամը 4-ին (Երևանի ժամանակով ժամը 6-ին)` Իրաքի հյուսիսում` շիաների Քազնախ գյուղում: Պայթուցիկները տեղադրված են եղել 2 բեռնատար մեքենաներում, որոնք միմյանցից 450 մ. հեռավորության վրա են գտնվել:

Պայթյունի ալիքից ավերվել են 30-ից ավել բնակելի շենքեր, 25 մարդ զոհվել է, 100-ից ավելը` վիրավորվել:

Եվս 2 պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի շինհրապարակներում, երբ շինարարներն աշխատանքի են եկել: Նախնական տվյալներով` 16 մարդ է մահացել և 80-ը վիրավորվել:

Եվս 40 մարդ է զոհվել ուրբաթ օրը շիա իրաքցիների վրա հարձակման ժամանակ:

Ամերիկական զորքերը 1 ամիս առաջ են դուրս բերվել Իրաքի քաղաքներից, իսկ հասարակական կարգի վերահսկողությունը հանձնվել էր իրաքցի ոստիկաններին:

«BBC»-ն գրում է, որ Իրաքի քաղաքացիներն աստիճանաբար կորցնում են հավատը, որ իրենց կառավարությաւնը կկարողանա ապահովել երկրի անվտանգությունը և պաշտպանել ահաբեկիչներից:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply