Փարպի գյուղում խաղողի այգիներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2011 14:37

Մարտի 6-ին`ժամը 15.25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել`16.15-ին:  Այրվել է 8000 քմ մակերեսով անմշակ խաղողի այգի և 12000 քմ` խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 17.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հայանիստ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.32-ին, մարվել`18.56-ին:  Այրվել է Ս.Շահնազարովին պատկանող տան տանիքը` 120 քմ և առաստաղը` 20 քմ մակերեսով:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply