Le Figaro.«Ադրբեջանցիները պատրաստ են Ղարաբաղը նվաճել»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 9, 2011 13:301992-1994-ի պատերազմի ավարտից ու դրան հաջորդած հրադադարից հետո «սառեցված» եզրույթն առաջին անգամ անտեղի է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված
կոնֆլիկտի նկատմամբ կիրառելը, սահմանամերձ բախումների թիվը վերջին շրջանում այնքան է մեծացել, որ նոր պատերազմի ստվերն է երևում,- գրում է Le Figaro-յի թղթակիցը:
Ղարաբաղը, որի կառավարությունը միջազգային ընկերությունները չեն ընդունել, ապրում է հայկական հովանու ներքո: Բաքուն, որ մինչ օրս այդ տարածքը համարում է Ադրբեջանի մասը, վերջերս հայտարարեց, որ ուժով հետ կբերի այն: Վիրտուալ սահմանի երկու կողմում գերազանցում է ռազմական ճառախոսությունը, որն ուղեկցվում է սպառազինման վազքով,- հայտնում է հոդվածագիրը: Մինսկի խումբը (որի կազմում է Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ), որը կոչված է միջնորդի դեր կատարելու, ի վիճակի չէ հարցին քաղաքական լուծում տալ:
Հայկական միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը սցենարներից ամենահավանականը համարում է ճակատային գծում պատահական բախումների վերաճումը համընդհանուր պատերազմի 2012-ի ընթացքում: International Crisis Group-ի տեսության համաձայն, «այս պատերազմի ռեգիոնալ հետևանքները կարող են աղետալի լինել: Կոնֆլիկտի մեջ կներքաշվեն Իրանն ու Թուրքիան, իսկ Ռուսաստանը վախենում է Կովկասի բռնկումներից»: Մոսկվան, որ բարիդրացիական հարաբերություններ է պաշտպանում ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ, չի խնայի դիվանագիտական ջանքեր ներդնել` հուսալով, վերադարձնել ռեգիոնալ ազդեցությունը, որպիսին ուներ Խորհրդայի դարաշրջանում: Մարտի 5-ին Սոչիում Դմիտրի Մեդվեդևը երրորդ անգամ հանդիպեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Փորձագետներից քչերն են, որ կարծում են, թե այդ ձեռնարկը կարող է երկարաձգել ստատուս`քվոն:
Le Figaro






Facebook
Tweet This
Email This Post
