Փրկարարները ձնաբքից 64 մեքենա են հանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 9, 2011 12:59
Մարտի 6-ին`ժամը 12.56-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-18-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով մի քանի ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գորիսի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ խցանումից դուրս են բերվել 50 ավտոմեքենա, 6 ավտոմեքենա անանցանելիության պատճառով մնացել են ճանապարհին, իսկ ուղևորները` 18 քաղաքացի, հրշեջ-փրկարարների օգնությամբ տեղափոխվել են Գորիս քաղաք:
Ձնաբքի հետևանքով մի քանի ավտոմեքենա են հայտնվել խցանման մեջ նաև Արագածոտնի մարզի Մելիքգյուղ- Դերեկ ճանապարհահատվածին:
Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա (40 ուղևոր` 8 երեխա, 22 տղամարդ, 10 կին): 6 ավտոմեքենա (18 ուղևոր` 12 տղամարդ, 6 կին) է դուրս բերվել նաև Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում:
Ձնաբքի հետևանքուվ փրկարական աշխատանքներ են իրականացվել նաև Սելիմի լեռնանցքում:






Facebook
Tweet This
Email This Post
