Հենրիխ Մխիթարյանի թիմն առաջ է շարժվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2011 13:07

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դոնեցկի «Շախտյորը»: Վերջինս սեփական հարկի տակ  3:0 հաշվով առավելության հասավ Իտալական «Ռոմայի» նկատմամբ: Մրցակիցների առաջին խաղում ևս հաղթել էր «Շախտյորը»` 3:2: Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 67-րդ րոպեին: Պայքարը կշարունակի նաև իսպանական «Բարսելոնը», որն առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» զիջել էր 1:2 հաշվով: Իսկ տանը «Բարսելոնը» առավելության հասավ 3:1 հաշվով:Մարտի 9-ին գերմանական «Շալկե-04»-ը կհյուրընկալի Իսպանիայի «Վալենսիային» (առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով), իսկ անգլիական «Տոտենհեմը»` իտալական «Միլանին» (առաջին խաղը` 1:0):

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply