Կոմիտասի պատարագը` ի հիշատակ արցախյան պատերազմի զոհերի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 11, 2010 21:23

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ միջազգային մրցույթների դափնեկիր <<Սպեղանի>> երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Ս. Ավթանդիլյան) ձայնագրել և CD տարբերակով թողարկել է Կոմիտասի Սուրբ Պատարագը և այսօր` Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգչախումբը կատարեց նաև կոմիտասյան պատարագը` այն նվիրելով արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
Միջոցառմանը ներկա էրն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ:
<<Սպեղանի>> երգչախումբը կոմիտասյան պատարագի կատարումներով (հատվածներ) հանդես է եկել նաև 2009 թ. մագդեբուրգյան փառատոնում (Գերմանիա)` ելույթները նվիրելով Կոմիտասի ծննդյան 140-ամյակին:
Երաժշտագետ և մանկավարժ Սարինա Ավթանդիլյանի հիմնադրած <<Սպեղանի>> երգչախմբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում` մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանացել դափնեկրի կոչման:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply