Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2011 4:59

Փետրվարի 19-ին նշվում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Սիրահարների այգում» մասնակցել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգին: Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվել է համերգային ծրագիր, ներկաներին բաժանվել են նվերներ և բացիկներ:
Տոնին նվիրված միջոցառումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգը կազմակերպել էին Արարատյան Հայրապետական թեմը և «Պողոսյան» այգիները՝ Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly