Պարզապես կույր հավատ. Մարիամ Սուխուդյանը Ժաննա դ’Արկը չէ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 7, 2010 15:30

Նրա որոնող հայացքը կնկատի այն, ինչի կողքով դու անտարբեր կանցնես:  Քո ականջն անտարբեր է ծառ կտրող «Դրուժբայի» ձայնի նկատմամբ, իսկ նրա լսողության սպեկտրում այդ ձայնը հատուկ տեղ ունի, նա միշտ  Թեղուտի պաշտպանությունը խորհրդանշող շապիկ է հագնում:

«Պատահական չէ, որ ես տեսնում եմ դրանք:  Եթե դու մի բանով հետաքրքրվում ես, այդ բանը գտնում է քեզ,- ասում է Մարիամ Սուխուդյանը՝ հատուկ դպրոցի սաների պաշտպանը, բնապահպանական ակտիվիստն ու խիզախ կինը:-  Բնության ավերումն այսօր մասշտաբային բնույթ ունի. օրը ցերեկով՝որս, անտառահատում, հատուկ ման գալու կարիք չկա: Ես համոզված եմ, որ մարդկանց 99 տոկոսը պարզապես չի ուզում նկատել դա»:

Մարիամ Սուխուդյանը դարձել է «թեժ գիծ»: Նրան զանգում են տարբեր կողմերից. այսօր Մարիամը Իջևանի անտառներում է, վաղը` Գառնիի Քարերի սիմֆոնիայի մոտ, մյուս օրը՝ Թեղուտում, մանկատանը, ծերանոցում… Նա ապրում է բուռն հասարակական կյանքով և լի է համակարգը փոխելու խանդավառությամբ. «Դա իմ անձնական կյանքն է, ես դրանով եմ ապրում: Իմ համար հետաքրքիր չէր լինի, որ ապրեի միայն իմ անձնական խնդիրներով»:

Մարիամի ընկալմամբ` համակարգը հատուկ ստեղծված է այնպես, որ մարդ չհավատա այն  փոխելու իր կարողությանն  ու դառնա դրա գերին: «Համակարգը միայն մեր նախագահը կամ մեր իշխանությունները չեն,- պարզաբանում է նա,- համակարգն  ավելի բարձր է ու համընդհանուր: Դա այնպես է ստեղծված, որ դու մտածես` միևնույն է, ինձնից ոչինչ էլ կախված չէ, առանց ինձ էլ ամեն ինչ որոշված է»:

Նրա ընկերներից «Էկոդար» բնապահպանական  հկնախագահ Հրայր Սավզյանն ասում է, որ Մարիամը համարձակ ու անզիջում ակտիվիստ է. «Նա կարողանում է միշտ վառ պահել կարեկցանքի, անարդարության դեմ ըմբոստանալու ներքին կրակը ու դրանով վարակել մյուսներին»:

Մարիամի մտածողությունն ընդունված շրջանակներից դուրս է. նրան բնութագրում է  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը:

«Նա շատ անկախ մարդ է  ու շատ ազատ է մտածում,- ասում է նա,- չի վախենում արտահայտել իր վերաբերմունքը ցանկացած հարցի շուրջ, եթե դա համարում է անարդարացի:  Ամերիկյան դեսպանատանը  Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, երբ ուրիշ մարդիկ պարզապես եկել էին միջոցառման, Մարիամը կարծես եկած լիներ աշխատանքի: Նա մոտենում էր Հովիկ Աբրահամյանին, այլ նախարարների ու տարբեր հարցեր էր բարձրացնում»:

Մարիամը պարբերաբար ընդգծում է, որ իր պայքարում մենակ չէ, շատերն են իր պես և իր հետ, իսկ իրեն առաջնորդում է հավատը:

«Գուցե վերացական հնչի, սակայն  կույր հավատը շատ մեծ դեր է խաղում ռեալ փոփոխություններ անելու համար,- ասում է Մարիամը,- չպետք է տրամաբանել, թե ես ինձնով ոչինչ էլ չեմ կարող անել: Ուժեր կան, որոնց կրողներն ենք մենք: Պարզապես մեզնից ամեն մեկը  յուրովի է արտահայտում իր պայքարը»:

Մարիամը  ժպտալով ասում է, որ դա կարող է լինել, ասենք, բնության հակազդեցության ուժը. «Որովհետև աշխարհն այնպես է ստեղծված, որ երբ մի բան կործանվում է, մի ուրիշ բան էլ հակազդում և փորձում է այն փրկել: Մենք դրա կրողներն ենք»:

Նա  հասարակական գործունեությունը սկսել է դեռևս 2001 թ.` «1700-ամյակի»  գրասենյակից, երբ Հայաստանում տոնվում էր քրիստոնեության 1700-ամյակը: Գրասենյակի  հետ գնացել է  մանկատներ և ծերանոցներ, հավաքել շորեր կարիքավորների համար. «Ես այնտեղ հասկացա, որ կյանքում ուրիշ վիճակներ էլ կան, ու եթե ուզես,  կարող ես այդ վիճակները փոխել»:

Հենց այդ ժամանակ էլ Մարիամը հաճախակի եղել է Նուբարաշենի թիվ 11 օժանդակ  դպրոցում և հետագա այցելությունների ընթացքում շփվել երեխաների հետ, մոտիկից ծանոթացել նրանց խնդիրներին: «ՄԱԿ-ի ծրագրով չէր, որ գնացինք այդ դպրոց,- պատմում է նա,- այլ երբ ՄԱԿ-ը  մրցույթ հայտարարեց, մենք  առաջարկություն ներկայացրինք այդ դպրոցի համար, որպեսզի այդ երեխաներին կրթության առումով օգնած լինեինք»:

2008 թ. մարտ-մայիս ամիսներին Սուխուդյանն իր 9 կամավոր ընկերների հետ այդ դպրոցում  իրականացրել է «Կրթական մուլտիմեդիայի նյութերի և աուդիոգրքերի պատրաստում» ծրագիրը, որի ընթացքում դպրոցում բացվել է համակարգչային սենյակ, իրականացվել է խոհարարական, անգլերենի և ռուսերենի ուսուցում,  կազմակերպվել են էքսկուրսիաներ:

Սակայն, երբ 2009 թ. օգոստոսին նրա նկատմամբ շահադիտական նպատակներով սուտ մատնության հոդվածով մեղադրանք է առաջադրվում (տե՛ս «Անկախի» 2009 թ. համարը), իր ասելով՝ շատ վախենում է:

«Շատ մարդիկ ինձ անվախի տիտղոս են տալիս ու ինձ իրենցից հեռացնում են, բայց ես էլ իրենց նման մեկն եմ ու շատ էլ վախեցա,  լացեցի  ու անգամ ինձ նկարել եմ վիդեոյով,- անկեղծանում է նա,- երբ վտանգ կար, որ կարող եմ 5 տարի նստել, ոչ ոք ոչ մի ռեակցիա չէր տալիս, փաստաբանն ասում էր, թե պատվերը վերևից է, ու ամեն ինչ հնարավոր է, ես էլ բոլորի նման վախեցա: Ես բանտերում փտելու և հերոսի կոչում ստանալու ոչ մի ցանկություն չունեի. ես Ժաննա դ’Արկը չեմ»:

Մարիամի ընկերների և ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի շնորհիվ այս գործը հասարակական հնչեղություն ստացավ, որում գործուն մասնակցություն ունեցավ նաև «Անկախ» շաբաթաթերթը: Անցյալ տարի գարնանը գործը կարճվեց, մանկապիղծ ուսուցիչը դատապարտվեց 2.5 տարվա ազատազրկման, իսկ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նրան պարգևատրեց «Խիզախ կին» մրցանակով:

Իսկ այս տարի ամռանը Սուխուդյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բարոյական փոխհատուցման կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ոստիկանության մամուլի խոսնակ Սայադ Շիրինյանի և Էրեբունու քննչական անձնակազմի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: «Երբ դեռ նախաքննություն էր գնում, Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարեց, որ ես մեղադրվում եմ հանցագործության մեջ` անմեղ երեխաներին պատժելի արարքների դրդելու համար,- պատճառաբանում է Սուխուդյանը,- Իսկ Էրեբունու քննիչներն իմ գլխին այդ գործն էին հյուսել ու անհիմն մեղադրանք առաջադրել»:

ՀՀ սահմանադրությամբ բարոյական փոխհատուցում պահանջելու մասին օրենք նախատեսված չէ: Սուխուդյանը, ուսումնասիրելով այլ երկրների օրենսդրության այդ կետն ու պրոյեկտելով հայ իրականության վրա, հաշվարկել է բարոյական փոխհատուցման համար 1 մլն դրամ: «Դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը, բայց ես մինչև վերջին ատյան գնալու եմ,- ասում է նա,- մինչև Եվրոդատարան, թող տևի 5 տարի, ինձ չի հետաքրքրում»:

Սուխուդյանն իր դեմ հարուցված գործը կապում է Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ իր պայքարի հետ: «Թեղուտի պաշտպանության խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է բազմաթիվ անհատների և մի խումբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և այլն, շուրջ 3.5 տարի է` պայքարում է հանքավայրի շահագործման դեմ, որն իրականացնում է «Vallex» խմբի ACP ընկերությունը:

«Մեր տղաներից մեկին ԱԱԾ-ից մոտեցել ու առաջարկել էին թողնել այդ գործը,- ասում է Մարիամը,- նրանցից մեկին էլ ծեծել էին, ես մտածում էի, թե իմ հետ ի՞նչ պիտի լիներ, իմ գլխին էլ այս գործը  հյուսեցին»:

ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ` ACP ընկերությունը իրավունք  է ստացել 50 տարով շահագործելու Թեղուտի հանքավայրը, որի դեպքում  նախատեսված է շուրջ 357 հա անտառահատում:

Ծրագիրը՝ մոտ 300 մլն. դոլար, վարկավորում է ռուսական ՎՏԲ բանկը: Մոտ 1.5 տարի ընկերությունը ներքին ռեսուրսներով իրականացնում է փոքր ծավալով անտառահատումներ, քանի դեռ բանկը չի սկսել վարկավորումը: Սուխուդյանն ու «Թեղուտի պաշտպանության խումբը» մեծ ակցիա են սկսել ՎՏԲ բանկի դեմ՝ պահանջելով հրաժարվել վարկավորման ծրագրից: «Բանկերի կանոնադրության մեջ սահմանված է, որ իրենք չպետք է ֆինանսավորեն աղետաբեր ծրագրեր,- ասում է Սուխուդյանը,- բանկի տնօրենը չի պատասխանում մեր նամակներին ու չի հանդիպում մեզ հետ, մենք էլ բոյկոտում ենք նրանց աշխատանքը»:

Այս տարի հուլիսին ակտիվիստները մեծ ակցիա արեցին բանկի դիմաց, որից հետո համացանցում ակտիվ կոչ են անում բանկի հաճախորդներին հրաժարվել նրա ծառայություններից. «Երբ նրանց գրպանին ես խփում, այն ժամանակ սկսում են մտածել»:

Սուխուդյանը մտածում է հանքավայրի շահագործման դեմ պայքարում ներգրավել Սփյուռքի ներուժը: Այդ մտքին նա հանգել է` վերլուծելով Շիկահողի արգելոցի «փրկության» նախադեպը:

Իրան տանող Կապան-Մեղրի 90 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհի 17 կմ հատվածն ի սկզբանե պետք է անցներ Շիկահողի արգելոցի միջով, որի դեպքում կոչնչանար 30 հա անտառ և կենդանական աշխարհ: Բնապահպանների աղմուկից հետո, 2005թ. կառավարությունը որոշում ընդունեց՝ շրջանցել արգելոցը: «Հաջողված նախագծերը պետք է վերլուծել, որ հասկանաս, թե ինչն էր դրա հաջողության գաղտնիքը,- ասում է Մարիամը,- տվյալ դեպքում հաջողությունը նաև Սփյուռքի բարձրացրած աղմուկն էր: Ես մտածում եմ՝ դրսի հայտնի թերթերին էլ ներգրավել մեր պայքարում»:

Թեպետ կանայք համարվում են թույլ սեռ ու տղամարդկանց է վերագրվում մեծ փոփոխություններ անելու նախաձեռնությունը, սակայն Սուխուդյանը կարծում է, որ տվյալ պարագայում կին էնտուզիաստներն ավելի շատ են և ավելի նվիրված, քան տղամարդիկ:

«Ես կուզեի, որ էս դաշտում կանանց կողքին լինեին ուժեղ տղամարդիկ, որովհետև ուժեղ կանանց թիկունքում ուժեղ տղամարդիկ են անհրաժեշտ,- ասում է նա,- կարծիք կա, թե մեր մոտ կանանց համար ավելի հեշտ է, որովհետև կնոջը չեն ճնշի կամ վախեցնի, բայց մեր կրիմինալ երկրում հավասարապես ճնշում են բոլորին»:մարիամ 3″ src=”http://ankakh.com/ankakh/wp-content/uploads/2010/10/մարիամ-3.jpg” alt=”” width=”203″ height=”300″ />Her eyes will notice seeking something close to what you pass indifferently. Your ears are indifferent to the noise of “Friendship,” cut down a tree, but in the spectrum of hearing the sound has a special place. She always wears a shirt with the symbols of protection Teghut.

“It is no accident that I observed all this. When are interested in something, then it goes you will find – says Mariam Sukhudyan, defender of pupils of special schools, an environmental activist and a fearless girl – Today, the destruction of nature has taken wide-ranging. Hunting animals, deforestation, all this is happening in the light of day … especially seek is not necessary. I’m sure that 99% of people simply do not want to see.”

Mariam Sukhudyan became “hot line”. She is calling on all sides. Today she is in the woods Ijevan tomorrow – at Symphony stones Harney, the next day in Teghut, orphanage, nursing home … He leads an active social life and full of enthusiasm to change the system: “This is my personal life, I live it. I would be interested to live only for his personal problems.”

In her perception, the system is specially designed so that people did not believe that they can change it and become its prisoners. “The system is not only our president and our government – she explains – the system over all this, and it is comprehensive. In general, it is constructed in such a way that you think – of me still does not depend on, no I’ve got everything settled.”

Thinking Mariam is taken framework: it describes as the president of Transparency International Anti-Corruption Center Sona Ayvazian.

“She’s very independent and thinks very free,” – she says – is not afraid to express their position on any issue if it considers it fair. At the event over the Independence Day, on which other people will simply present, as Miriam came to work. She was coming to Hovik Abrahamyan, ministers and raised various issues.”

Mariam regularly points out that in its struggle, it is not alone, and many people think like her, and they are driven by faith.

“Maybe this sounds abstract, but blind faith plays a big role in people’s ability to make real change,” – says Mariam.

He launched a public activity in 2001 in the office, “the 1700 anniversary, when Armenians mark the 1700 anniversary of Christianity. Then she went to orphanages and nursing homes, collected clothes for the needy. “I was there I realized that many people live in completely different circumstances, and if you want, you can change them.”

That’s when Miriam often attends special schools Nubarashen number 11. During visits she often talked with the children acquainted with their problems. “When the United Nations to announce the contest, we offered the program for this school,” – she says.

In March-May 2008 Sukhudyan and 9 volunteers carried out in Nubarashen school program “Preparing educational multimedia and audio books.” As a result, the school opened a computer lab, courses were conducted in English and Russian language and cooking, organized excursions.

However, when in 2009 she was presented the charge to the article “false testimony from the mercenary motives,” she said, she was very scared.

“Many people call me fearless, but I’m one of them, and I was really scared. I even removed myself on video – frankly admits Mariam – when she was a danger that I can sit down for 5 years, and none of whom had no response. The lawyer said that the order given above, and everything is possible, and I was very afraid. I had no desire to rot in jail and get the title of hero. I’m not Joan of Arc.”

Friends of Miriam and the media raised a fuss about this affair, which it received publicity. In this case, also took an active part newspaper Ankakh and Social Council. Last spring, the case was dismissed, the teacher pedophile was sentenced to 2.5 years in prison.

Decision of the Government of 1 November 2007, the company “ACP” has the right to exploit Teghut mine for 50 years, which includes cutting more than 357 hectares of forest.

Project costs about U.S. $ 300 million. Loans made by Russian bank VTB. About 1,5 years, the company carries out internal resources logging on a small scale, while the bank did not issue loans. Sukhudyan and defense team of Teghut “launched a campaign against the bank VTB, demanding to refuse lending program. In the bank’s charter stipulates that they should not finance projects that lead to environmental disasters, “- says Sukhudyan – the bank manager does not respond to our letters and does not meet with us and we will boycott their work.”

In July of this year, activists held a big rally against the bank, after which the Internet network to actively encourage bank customers to give up his services.

Sukhudyan suggests the potential of the diaspora in the fight against the use of the deposit.

Although women are the weaker sex and the ability to change the world is attributed to men, Sukhudyan believes that in the circumstances of women enthusiasts much more and are more than men give themselves to the cause.

“I would like to see in this area near the women were strong men. Because strong women need strong man’s shoulder, – she says – there is a perception that our women easier because they will not intimidate or put pressure on them, but in our country’s criminal at all have the same pressure. “

Դիտվել է 3271 անգամ:
Print Friendly