Վթար Կոլումբիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 30, 2010 13:31
Կոլումբիայում սողանքը պատճառ է դարձել մեծ ավտովթարի, որի հետևանքով զոհվել է 30 մարդ: Այդ մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչության ղեկավար Ջոն Ֆրեդդի Ռենդոնը: Թեպետ փրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 մարդ, սակայն ոչ մի մարմին չի հայտնաբերվել: Փրկարարական աշխատանքները կարող են երկարաձգվել մինչև 8 օր`հորդառատ անձրևի պայմաններում: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը այցելել է միջադեպի վայր և հավաստել է, որ կառավարությունը ջանում է անել հնարավորը`այդօրինակ ողբերգությունները կանխելու համար:Հորդառատ անձրևների շրջանի հետ կապված` նա կոչ է արել կոլումբացիներին`«պատրաստ լինել տարերային աղետներին»:






Facebook
Tweet This
Email This Post
