Ինտերնետը Հայաստանում-ամառ 2010

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 15:37

«Ինտերնետը Հայաստանում» 4-րդ զեկույցում ներկայացված են 2010թ.-ի ամռան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պրովայդերներ» և «Տեխնիկական տվյալներ» բաժիններից: Նախկին զեկույցներում տեղ գտած «Հայաստանի առաջատար կայքեր» և «Գովազդը հայկական ինտերնետում» բաժինները այս անգամ ներկայացված չեն: Ինչպես և նախկինում` կայքերի ցուցանիշներին կարելի է ծանոթանալ այցելելով www.circle.am : Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ2009թ.-ի ապրիլից մինչև այս տարվա մայիս ամիսը Circle.am-ում գրանցված այցելությունների քանակը մշտապես աճել է, նվազման փոխարեն աճ է արձանագրվել նաև 2009թ.-ի ամռան բոլոր ամիսների ընթացքում: Այս ամենը Հայաստանում ինտերնետի բուռն զարգացման հետևանք էր: 2010թ.-ի ամռան սկզբից Circle.am-ում գրանցվել է և՛ այցելությունների, և՛ էջերի դիտումների ծավալների անկում: Հունիս ամսին այցելությունների ծավալը կազմել է 9 756 803, մայիս ամսի համեմատ այցելությունների քանակը նվազել է 687 հազարով: Հուլիս ամսին այցելությունների ծավալը կազմել է 9 337 313, հունիսի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 419 հազարով: Բնականաբար, օգոստոս ամսին արձանագրվել է ամենափոքր ծավալը` 8 871 711, հուլիսի համեմատ ցուցանիշը նվազել է 465 հազարով:Ամռան երեք ամիսներին Circle.am-ում գրանցվել է մոտ 300 կայք: Նոր գրանցված կայքերի հաշվին Circle.am-ում այցելությունների ծավալն օգոստոս ամսին աճել է մոտ 900 հազարով: Սույն աճը մեծամասամբ պայմանավորված է երկու լրատվական նախագծերով` Regnum.ru (հայաստանյան լուրերի էջ) և Lragir.am:Հայաստանյան այցելություններՕգոստոսին Circle.am-ում հայաստանյան այցելությունների ծավալը կազմել է ընդհանուր այցելությունների ծավալի 44.1%-ը: Մայիս ամսի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 4.2 տոկոսային կետով: Իսկ եթե հաշվի չառնենք ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի այցելությունների ծավալը, որտեղ հայաստանյան այցելությունների մասնաբաժինը միայն 25% է, ապա ստացվում է, որ `հայաստանյան այցելությունների ընդհանուր մասնաբաժինը կազմել է 45.9% և արձանագրվել է աճ` 6 տոկոսային կետով:Եթե վերցնենք օգոստոս ամսին Circle.am-ում գրանցված այցելությունների տվյալները և հանենք ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի օգոստոսյան այցելությունների թիվն ու այդ ցուցանիշը համեմատենք մայիս ամսի տվյալների հետ, ապա կստացվի, որ ամռան ընթացքում այցելությունների ծավալների կրճատումը հասել է 24%-ի: Սակայն այս ցուցանիշը հաշվի է առնում և՛ հայաստանյան, և՛ արտասահմանյան այցելությունները: Օգոստոսին Հայաստանից գրանցվել է 3 885 809 այցելություն, իսկ ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված նոր կայքերի հայաստանյան այցելությունների թիվը նույն ամսին կազմում է 225 000: Սույն թվերի տարբերությունը, եթե համեմատենք մայիս ամսին Հայաստանից գրանցված 4 167 395 այցելությունների ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ ամռան ընթացքում հայաստանյան այցելությունների ծավալի կրճատումը կազմել է 12.1%: Նշենք, որ աշխարհում ինտերնետի այցելությունների տարիներ շարունակ ձևավորված միտումների համաձայն ամռան ընթացքում այցելություների ծավալի կրճատումը հասնում էր 30-35%-ի: Հայաստանն այս առումով բացառություն չէր, տարիներ շարունակ Circle.am-ում գրանցված ցուցանիշները նույնպես վկայում են այդ մասին:Այսպիսով, մի կողմից ունենք հայաստանյան այցելությունների մասնաբաժնի զգալի աճ, իսկ մյուս կողմից այցելությունների ծավալների կրճատման ցածր ցուցանիշներ: Կարծես թե երկու գործոններն էլ վկայում են Հայաստանում ինտերնետի ակտիվության կտրուկ աճի մասին: Սակայն նման հետևություններ անելուց առաջ պետք է հաշվի առնել հայաստանյան և համաշխարհային որոշ գործոններ, որոնք ամռան ընթացքում մեծ ազդեցություն ունեն ինտերնետի վրա:Ա) Հայաստանյան տրաֆիկի մասնաբաժնի աճը առաջին հերթին և առավելապես տեղի է ունենում արտասահմանյան այցելությունների կրճատման ավելի մեծ տեմպի հաշվին: Սա հիմնականում Հայաստանին հատուկ գործոն է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` հանգստի մեկնողների համեմատաբար ավելի փոքր թիվ, մեծ քանակով տուրիստների մուտք Հայաստան և այլն: Տարիների ընթացքում Circle.am-ում գրանցված ցուցանիշներից ելնելով` վստահաբար կարելի է ասել, որ աշնանը կրկին կարձանագրվի հայաստանյան այցելությունների մասնաբաժնի կրճատում:Բ) Ամռան վերջին արձանագրված այցելությունների ծավալի կրճատման (12.1%) ցածր ցուցանիշի առումով պետք է նշել, որ վերջին տարիներին, կապված շարժական ինտերնետի զարգացման հետ, աշխարհով մեկ ամառային այցելությունների կրճատման ցուցանիշը բավական նվազել է: Շարժական ինտերնետի ոլորտի անընդհատ և բուռն զարգացումների հետևանքով տարեցտարի գրանցվում են ինտերնետի տրաֆիկի կրճատման ավելի փոքր ցուցանիշներ, ու քանի որ գործընթացը դեռևս ակտիվ փուլում է, ապա չափազանց դժվար է գնահատականներ տալը: 2009թ.-ի ամռան համար hամաշխարհային մասշտաբներով կատարված հետազոտությունները նույնպես բավական տարբեր տվյալներ են տալիս` 22-27%, 18-23%: Պարզ է մեկ բան, որ 2010թ.-ի համար կրճատման ցուցանիշը էլ ավելի փոքր պետք է լինի: Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների ցուցանիշն այս ամառ առաջին անգամ էր ներառում զգալի քանակությամբ բջջային ինտերնետի տրաֆիկ, և

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly