«Մանկական Եվրատեսիլ – 2009»-ին Հայաստանը կներկայացնի Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով

Օրվա լուր | | July 12, 2009 14:58

jesc2009logo-resize-s925-s450-fit1Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ – 2009» մրցույթին Հայաստանը կներկայացնի 11-ամյա կապանցի Լաուրա Հայրապետյանը: Հին աշխարհի ամենահայտնի մանկական մրցույթին Հայաստանցի փոքրիկ երգչուհին կներկայանա իր գրած «Բարսելոնա» երգով, որը երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախընտրական փուլն անցած յոթ երգերից եզրափակչում հաղթող ճանաչվեց՝ժյուրիի որոշման և հանդիսատեսի կարճ հաղորդագրությունների քվերակության հիման վրա: Երգի գործիքավորումն արել է «Դո Ռե Մի» կենտրոնը ։

Դեռևս մրցույթի հայտերի ընդունման փուլում մամուլում շրջանառվում էր Lուարայի անունը։ Մասնավորապես նշվում էր, որ փոքրիկ երգչուհին Նադեժդա Սարգսյանի սանն է, ինչը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ մրցույթի արդյունքների վրա։

Նադեժդա Սարգսյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում հաստատել էր, որ Լուարան իրոք իր ղեկավարած «Դո Ռե Մի» մանկապատանեկան կենտրոնի սանն է: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Նադեժդա Սարգսյանը ընդամենը մեկ մասնակցի է ներկայացրել մրցույթին։ «Ուժեղ երեխա է` թեոկալ և թեդերասանական վարպետության տվյալներով, ես վստահ եմ նրա ուժերի վրա, թեպետ չեմ լսել մյուս կատարումները», – «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասել է Սարգսյանը։
Այս տարի «Մանկական եվրատեսիլ-2009»-ում Ուկրաինան կներկայացնի 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը Խմելնիցկիից: Հաղթողի անունը հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:
«Մանկական եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 2005 թվից: Հայաստանը մրցույթին մասնակցում է երրորդ անգամ։ 2007-ին «Արևիկ» խումբը «Երազանք» երգով գրավեց 2-րդ տեղը՝ առաջատարից հետ մնալով ընդամենը մեկ միավորորվ, իսկ գյումրեցի Մոնիկա Մանուչարովան` «Իմ երգի հնչյունը» երգով անցած տարի 8-րդն էր։
Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly