Վահան Հովհաննեսյան. Մենք հիմա ստանում ենք նոր գործիք և նոր հնարավորություն պայքարելու ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2010 18:52

Հաագայում գտնվող ՄԱԿի միջազգային դատարանը հուլիսի 22-ին հրապարակեց Կոսովոյի կողմից հռչակված անկախության օրինականության վերաբերյալ իր վճիռը, ըստ որի, անկախության հռչակագրի ընդունումը չի հակասում միջազգային իրավունքին: Դատարանի վճիռը խորհրդատվական բնույթ է կրում: Հարցը քննվում էր Սերբիայի նախաձեռնությամբ:

ՙԱյս հարցին երկու կողմից պետք է մոտենալ` բուն վճիռը և դեռ չկայացած վճռի շուրջ խաղերը: Երբ մի գերտերություն` ԱՄՆն, ասում է, որ անկախ այդ վճռից, ես ողջունելու եմ Կոսովոյի անկախությունը, սա արդեն մտահոգիչ է: Այդ դեպքում նշանակում է, որ միջազգային մակարդակի դատական վճիռներն այլևս արժեզրկվում են՚,- հուլիսի 23-ին, ՙՈւրբաթ՚ ակումբում, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը: Ըստ նրա,

դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև այսպես խալխլվում են միջազգային իրավունքի հիմքերը: ՙՄիջազգային իրավունքը, ինչպես Քրեական օրենսգիրքը, կամ աշխատում է բոլոր քաղաքացիների համար, կամ չի աշխատում ընդհանրապես, ինչպես մենք

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly