Վահան Արծրունի. «Եթե այսպես գնա, մենք բազմակնություն էլ կմտցնենք, ի վերջո կուզենանք կրոնափոխ լինել»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 21, 2010 16:15

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված շարժման նպատակների հետ համերաշխության համերգը, որը պետք է տեղի ունենար հունիսի 19-ին, անհիմն պատճառաբանություններով արգելվեց քաղաքապետարանի կողմից:

Համերգին մասնակցելու իրենց համաձայնությունը տված արվեստագետներ Վահան Արծրունին, Մհեր Մանուկյանը և նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում իրենց կարծիքները հայտնեցին համերգի արգելման վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանի որոշումը հիմք է ընդունվել ոչ թե որևէ օրենքով կամ օրենսդրական ակտով, այլ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի 22.04.2010թ. հ. 8 գրությամբ, համաձայն որի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը»:

«Եթե այս տրամաբանությամբ գնանք, ցանկացած օբյեկտի տնօրեն կարող է արգելել իր շրջակայքում ցանկացած քաղաքացիական միջոցառում անցկացնելը»,-ասաց նա:

Ի դեպ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր Երաժշտության տոնի առթիվ մեծ համերգ է լինելու, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են քաղաքապետարանի որոշումը բողոքարկել և առաջիկա օրերին կդիմեն առաջին ատյանի դատարան:

«Կարող էին այնպիսի պատճառ բերել, որ գոնե ծիծաղելի չլիներ»-ասաց Վահան Արծրունին` նշելով, որ արվեստագետն էլ իրավունք ունի իր բողոքը երաժշտության միջոցով արտահայտել:

Արծրունին օրենքի նախագիծը «խայտառակություն» անվանելով` ասաց, որ իր շրջապատում, անգամ այն մարդիկ, ովքեր օտարալեզու կրթություն են ստացել, չեն կարողանում սա ճիշտ համարել:

«Սա առաջին հերթին ազգային արժեքների խեղաթյուրման խնդիր է, սոցիալական տարաձայնությունների, շերտավորման խնդիր, և այն մարդիկ, ովքեր կողմ են այս նախագծին, պետք է մտահոգվեն, թե վաղը ինչ միջավայրում են լինելու իրենց երեխաները,-ասաց նա:

Արվեստագետը գտնում է, որ կան շատ հարցեր, որոնք վաղվա սերունդները կարող են լուծել, քանի որ այսօրվա մտածելակերպով դա անհնար է, սակայն սեպ խրել այնպիսի հարցի մեջ, ինչպիսին լեզուն է, Արծրունու համար պարզապես անընդունելի է:

«Եթե այսպես գնա, մենք բազմակնություն էլ կմտցնենք, ի վերջո կուզենանք կրոնափոխ լինել»,-ասաց նա:

Մյուս բանախոսը` արվեստագետ Մհեր Մանուկյանն էլ կարծում է, որ համերգն արգելելը Հայաստանում անհատի «ոչ» ասելու կարողությունը ոչնչացնելու քաղաքականության

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly