Մայիսից կսկսվեն Արաքս,Հրազդան եւ Մարմարիկ գետերի ափապատնեշների շինարարական աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2010 13:43

Մայիսից կսկսվեն Արաքս, Հրազդան, Մարմարիկ գետերի ափապատնեշների շինարարական աշխատանքները` «ՀՀ գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում եւ ինժեներական կառուցվածքների վերականգնում 2010 թվականի համալիր ծրագրի» շրջանակներում: Կմաքրվեն, կվերականգնվեն եւ կամրացվեն նաեւ Արագածոտնի Քուչակ, Կոտայքի Կապուտան համայնքների հեղեղատարները, Վայոց Ձորի Ելփին գյուղի ջրավազանը:  Վերոհիշյալ գետերի անցած տարվա գարնանային հեղեղումները լրջորեն վնասել են Հայաստանի գյուղատնտեսությանը:

Ափապաշտպան կառույցների ստեղծումը, որի համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 547 մլն 91 հազար դրամ, կապահովի նշված գետերին եւ հեղեղատարներին հարող բնակավայրի անվտանգությունը, կկանխի հողերի էրոզիան (հողատարումը)` ավելացնելով գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահովվածությունը: Շինարարական աշխատանքների համար մրցույթը կկայանա ապրիլի վերջերին: Ավելացնենք, որ ծրագիրը նպատակաուղղված է նաեւ գյուղատնտեսական ռիսկերի մեղմացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը:

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply