Հսկայական դդումն “ազատ է արձակվել” ավստրալական բանտից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 14:39

Ավստրալիայի Բանբերի քաղաքի բանտում հսկայական դդում են աճեցրել: Այն “ազատ կարձակվի” ու նույնիսկ կմասնակցի Dwellingup դպրոցում կազմակերպվող բանջարանոցային բույսերի ամենամյա փառատոնին:

Դդումը բանտում հասցրել է  հասունանալ ու 135 կգ քաշ ունենալ և այդ փառատոնին մասնակցության համար գրանցվելու լրիվ շանսերն ունի: Այս փառատոնի բացարձակ ռեկորդակիր է համարվում 2000-ին գրանցված 220 կգ-անոց դդումը:

Ընդ որում, բանտապահների խոսքով, անկախ մրցույթի արդյունքից, բանտարկյալները պետք է բարձր գնահատեն այն, քանի որ ապրիլին դրանից ուտելիք են համտեսելու: Սպաներից մեկն ասել է, որ նման չափերի հասած բանջարեղենը հում ուտելու համար պիտանի չէ, սակայն դրանցից շատ համեղ ապուրներ են ստացվում:

Բանբերիի բանտը զբաղվում է բանջարաբուծությամբ, իսկ ստացված բերքն էլ  ոչ միայն իրենց  ամենօրյա սննդաբաժնում են օգտագործում, այլև մատակարարում են այլ բանտեր:

Դիտվել է 1554 անգամ:
Print Friendly

Leave a Reply