Դավիթ Նալբանդյանը պարտվեց վճռական խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 18, 2013 16:01

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի կորտերում կազմակերպված թենիսի միջազգային մրցաշարի եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի նկատմամբ:

Խաղը տևեց 1 ժամ 18 րոպե: Նադալը մարզական իր կենսագրությունում 51-րդ մրցաշարում հաղթեց: Ի դեպ, նա ծանր վնասվածք էր ստացել և 7 ամիս չէր խաղում:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply