Ընտրող. ”Ուզում եմ, որ ապրենք այնպես, ինչպես սովետական տարիներին”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 15:35

8/16 ընտրատեղամասում ժամը 15:00-ի դրությամբ 1919  ընտրողներից  քվեարկել է 716 ընտրո ղ: Հանձնաժողովի նախագահ Վահե Մովսեսյանն ասում է, որ որևէ գրանցված ընտրախախտում չի արձանագրվել: Ամեն ինչ հանգիստ է ընթանում:

Ընտրատեղամաս այցելության պահին տեղամասում կար մոտ  տասը ընտրող, մարդիկ արագ քվեարկում են ու դուրս գալիս ընտրասենյակից` տեղը զիջելով նոր ընտրողներին:

Ընտրողներից մեկն էլ Շիրակյան Խաչատուրն է, ասում է, որ դրական փոփոխություննեի հույսը չի մեռել, քվեարկել է երկրի ապագայի համար: Շիրակյանը վստահեցնում է, որ իրեն ընտրակաշառք չեն առաջարկել, չեն էլ համոզել, որ ընտրությանը մասանկցի:

75-ամյա տիկին Ռիտան էլ ասում է, որ քվեարկել է հանուն երկրի խաղաղության, հանուն փոփոխությունների.”Ուզում եմ, որ ապրենք այնպես, ինչպես սովետական տարիներին: Հիսուն տարվա աշխատանքային ստաժ ունեմ, բայց երեսունինը հազար դրամ թոշակ եմ ստանում: Փոփոխություն եմ ուզում”:

8/16 –ը բացառիկ ընտրատեղամասերից է,  որտեղ նախագահի երկու թեկնածուները` Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը  վստահված անձինք ունեն (սովորաբար կամ վստահված անձինք չկան կամ միայն մեկն է):

Հովհաննիսյանի վստահված անձ Նազար Դովլաթյանն ասում է, որ դեռ ընտրախախտումների մասին խոսելը վաղ է, օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից ընտրողներին օգնելու դեպքեր է նկատել:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply