«ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոն. Մեկ տարի երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2013 10:38

Արդեն մեկ տարի է, ինչ երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը: Կենտրոնը, որը գործում է ՀԿԵ-ի Ֆիրմային ճանապարհային սպասարկման կենտրոնի կազմում, պաշտոնապես բացվեց 2011 թվականի հոկտեմբերի 27-ին:

ՏԾԿ-ի բացումը հատուկ կարևորություն ունի Հայաստանի երկաթուղու համար, հաշվի առնելով, որ այն հանդիսանում է հաճախորդների հետ աշխատանքի միասնական կենտրոն: Մինչ այդ բեռնափոխադրողների հետ աշխատանքի համար պատասխանատու էին միանգամից մի քանի ստորաբաժանում, սակայն արդեն 1 տարի է, ինչ այս գործառույթը դրված է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի վրա:

Կենտրոնի աշխատանքը թույլ տվեց էապես բարելավել մատուցվող ծառայությունների որակը և ավելի սերտ համագործակցություն սահմանել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին հաճախորդների, մասնավոր բեռնափոխադրողների հետ:

ՏԾԿ-ի իրավասության մեջ մտնում է բեռնափոխադրումների կազմակերպումը «դռնից դուռ» սկզբունքով, բեռնափոխադրումների հետ կապված հայտերի և այլ փաստաթղթերի ընդունումն ու մշակումը: Կառույցը գործում է մեկ պատուհանի սկբունքով, ինչը թույլ է տալիս էապես հեշտացնել բեռնափոխադրումների, բազմաթիվ հայտերի և այլ փաստաթղթերի ձևակերպման գործընթացը:

Կենտրոնի աշխատանքի հիմնական նպատակներն են տրանսպորտային շուկայի փոփոխություններին արագ արձագանքումը՝ հաճախորդի շահերին համապատասխան, երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը:

Կենտրոնը բոլոր հաճախորդներին թույլ է տալիս աշխատել անմիջապես մենեջերի հետ, ով ձևակերպում, կազմակերպում և հսկում է բեռնափոխադումների գործընթացը՝ այդպիսով կրճատելով պատվերի կատարման ժամկետները:

Այստեղ հաճախորդին տրամադրվում է բեռնափոխադումների լոգիստիկայի ողջ սխեման՝ հեռավորության, ծավալի և ժամկետների հաշվարկով, ինչպես նաև տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ  ծառայությունները: Իսկ ավտոմատացված ծրագրերի ներդրումը հաճախորդին թույլ է տալիս ոչ միայն ձևակերպել փոխադրման պատվերն ու փաստաթղթերը, հսկել ֆինանսական միջոցների առկայությունը սեփական հաշվի վրա, այլ նաև իրականացնել բոլոր գործողությունները օնլայն ռեժիմով:

Կենտրոնի գործունեությունը թույլ է տալիս խթանել մրցակցությունը, իսկ ՏԾԿ-ի ծառայությունները մեծ պահանջարկ ունեն բեռնափոխադրումների շուկայում: 2012 թվականին կնքվել են համապատասխան սպասարկման պայմանագրեր 23 հաճախորդի հետ և առանձին բեռնափոխադրումների գծով 88 լրացուցիչ համաձայնագիր:

Նշված ժամանակահատվածում ՏԾԿ-ն կազմակերպել է 29,1 հազ. տոննա բեռի փոխադրում՝ այդ թվում 428 վագոն և 55 կոնտեյներ: Կենտրոնի գործունեությունից ստացած եկամուտը կազմել է 898 993 հազ. դրամ, ինչը 111%-ով գերազանցում է պլանային ցուցանիշը:

Նման արդյունքները թույլ են տալիս հուսալ, որ նման արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև 2013 թվականին, իսկ հաճախորդների բազան և բեռնափոխադրումների ծավալները կաճեն:

Դիտվել է 1599 անգամ:
Print Friendly

Leave a Reply